News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՄԱԿ Գլխավոր Անսամբլեան (ՄԱԿ ԳԱ) որեւէ պետության, խմբի կամ անհատի նկատմամբ կանխակալություն չի ցուցաբերի։ Մենք կհետաքննենք Սիրիայի դեմ բոլոր հանցագործությունները, ով էլ դրա ետեւում կանգնած լինի։  Այս մասին հայտարարել է ՄԱԿ ԳԱ որոշմամբ ստեղծված հանձնաժողովի ղեկավար Քաթրին Մարչի Ուելը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նա հայտնել է, որ հանձնաժողովն արդեն փոխգործակցում է ԵՄ ոչ կառավարական կազմակերպությունների եւ կառույցների հետ, սակայն կապ հաստատել սիրիական իշխանությունների հետ դեռ չի հաջողվել։

Նրա խոսքով՝ հանձնաժողովի ղեկավարությունը, ընդհանուր առմամբ, 4 անգամ դիմել է Սիրիայի դիվանագիտական առաքելություններին Նյու Յորքում եւ Ժնեւում, ինչպես նաեւ երկրի իշխանություններին նամակ են ուղարկել հանցագործությունների շուրջ կոնկրետ հարցերով։

Նրա խոսքով՝ քննչական մեխանիզմը ներկայումս մեծ քանակով նյութեր է հավաքել, որոնց մի հատվածը ստացվել է ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով խորհրդի Մարդու իրավունքների խախտումների հետաքննության անկախ հանձնաժողովից։

Քաթրին Մարչի Ուելը հավաստիացրել է, որ իր կողմից գլխավորած կառույցը հավատ չի ընծայի մյուս կազմակերպությունների եզրակացություններին, այդ թվում՝ Սիրիայում քիմիական հարձակման հետաքննության համար ստեղծված Քիմիական զենքի արգելման եւ  ՄԱԿ–ի համատեղ մեխանիզմի եզրակացությանը, որը անցած տարի դադարեցրել է իր գոյությունը։ «Մենք կփնտրենք փաստերի հաստատումներ եւ եզրակացություններ կանենք քրեական արդարադատության չափանիշներին համապատասխան»,–նշել է նա։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ