News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Լուսաձայնային նռնակների օգտագործումից բացի՝ մինչեւ այս պահը ոստիկանության գործողություններն ընդունելի եմ համարում: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Պետք է փորձենք դուրս գալ ուղիղ բախումներից, փշալարարերն անցնելու անհեռանկար տարբերակներից, փորձենք ընդհանուր եզրեր գտնել, փորձենք էս պարագան չդարձնենք հենց հիմա, հենց էս պահին, հենց էսօր լինելու խնդիր, այսինքն` մաքսիմում պետք է խուսափել «հիմա» կարգախոսից: «Հիմա»-ն անհեռանկար առճակատման ճանապարհ է, պետք է ավելի երկար պայքարի ճանապարհ մտածել»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը հավելեց, որ հանրությունn իր 100 տոկոսի մեջ իշխանափոխության պահանջ ունի. «Ես երբեք չեմ ասել, որ հանրային պահանջ չկա, ուղղակի խնդիրն այն է, թե այդ հանրային պահանջն ինչպես է ձեւակերպվում եւ ինչպես է պատվիրակվում»:

NEWS.am-ի լրագրողի հարցին, թե Նիկոլ Փաշինյանիn չմիանալու համար շատ քաղաքացիներ իրեն «դավաճան» են համարում, Արամ  Սարգսյանն արձագանքեց, որ շատ պայծառ երեւակայություն է պետք՝ իրեն դավաճան անվանելու համար, եւ այդ մարդկանց խորհուրդ տվեց արվեստով զբաղվել:

Արամ Սարգսյանը կարծում է, որ այս պահին երկրում տեղի ունեցող գործընթացները հանրության արձագանքն են իշխանություններին, ինչը նաեւ միջազգային մամուլում անդրադարձավ:

Նշենք, որ այսօր ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում ընտրելու են վարչապետի թեկնածուին:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կներկայացնի ՀՀԿ-ի թեկնսծուին, նրան կդիմեն հարցերով: Այնուհետեւ ՀՀԿ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը կներկայացնի իր ծրագիրը, կպատասխանի հարցերին, հետո կգրանցվեն պատգամավորները ելույթների համար, այնուհետեւ եզրափակիչ ելույթ կլինի եւ քվեարկություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ