News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եթե Հանրապետական կուսակցությունն ունի քաղաքական որոշում, ապա երկրում կան քաղաքական ուժեր, որոնք համաձայն չեն դրա հետ եւ իրենց բողոքն են հայտնում Սահմանադրությամբ թույլատրելի միջոցներով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա անօրինական ոչինչ չի տեսնում Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի երթում, քանի որ ՀՀ Սահմանադրությունը թույլ տալիս է զանգվածային միջոցառումները եւ բողոքի երթերը:

«Եթե Հանրապետական կուսակցությունը մի բանում վստահ է եւ ունի քաղաքական որոշում, ապա, եթե մենք ժողովրդավարական երկիր ենք, կարող են լինել եւ կան քաղաքական ուժեր, որոնք համաձայն չլինելով այս կամ այն որոշման հետ՝ իրենց բողոքն են հայտնում Սահմանադրությամբ թույլատրելի միջոցներով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Սերժ Սարգսյանի թեկնածության վերաբերյալ «Ծառուկյան» խմբակցության դիրքորոշման մասին հարցին ի պատասխան պատգամավորը նշեց, որ խմբակցությունում որոշել են. յուրաքաչյուր պատգամավոր կքվեարկի իր խղճի մտոք. «Ես անձամբ Սերժ Սարգսյանի վարչապետությանը դեմ եմ քվեարկելու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ