News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի կողմից Սիրիայի դեմ հրթիռային հարվածները արձագանք են ենթադրյալ քիմիական հարձակման հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում բազմաթիվ զոհերին: Այս մասին Լյուքսեմբուրգում ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդին հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Թեոդոր Մելեշկանուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռումինիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ռումինիայի արտաքին գործերի նախարարը շեշտել է, որ 2018 թվականի ապրիլի 14-ին Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ձեռնարկած գործողություններն արձագանք են Դումայի քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի հանգեցրած վայրագություններին:

Խոսելով Սիրիայում երկարատեւ ճգնաժամի մասին՝ Մելեշկանուն ուշադրություն է հրավիրել ռազմական իրավիճակի սրման վտանգի վրա, ինչը, ըստ նրա, լուրջ հետեւանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար: Նա կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ ավարտել պատերազմը եւ ակտիվորեն աջակցել ՄԱԿ-ի՝ ճգնաժամի քաղաքական լուծմանն ուղղված բանաձեւերին, նշել են Ռումինիայի ԱԳՆ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ