News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ձեր նախագահությունը ես անվանել եմ կորսված տասնամյակ»։ Այդ մասին Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Նա հիշել է 2008-ին Սերժ Սարգսյանի տված խոստումները եւ հատ-հատ անդրադարձել դրան։ «2008-ի կեղծ ընտրությունների եւ մարտի 1-ի արդյունքում նախագահ ընտրված Սերժ Սարգսյանը խոստանում էր կատարել մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ ֆանտաստիկ բարեփոխումներ։ Ի՞նչ ունենք տասը տարի անց։ Ներդրումները ակտիվ քաջալերելու համար մեր երկիրը պիտի լինի մրցունակ։ Մեր երկիրը հազիվ է հայտնվում հարյուրյակում»,- ասել է Թանդիլյանը։

«Դուք ասել եք՝ Հայաստանում չպետք է լինի մեկը, ով ապահովագրված չէ կյանքի եւ աղքատության վտանգներից։ Ավելի քան մեկ միլիոն աղքատների մասին խոսելն արդեն նորություն չէ։ Հարյուր հազարավոր մարդիկ բժշկի են դիմում միայն ծայրահեղ դեպքերում, մահանում անհասանելի բժշկության պատճառով։ Տասը տարում արտագաղթած անձանց մեծ մասը մարզերից են, իսկ սահմանամերձ գյուղերում մանցել են թոշակի սպասող ծերեր»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով, իշխանությունների սիրած Doing Business վարկանիշում  Հայաստանը զիջում է անգամ ԵԱՏՄ գործընկերներից, Հյուսիս-Հարավ ճանապարհը կառուցվել է միայն 5 տոկոսով, մինչդեռ պետք է կառուցված լիներ հաջորդ տարի։ «Գազելապատ Երեւանի տրանսպորտային համակարգը հիշեցնում է  վաղ միջնադար, իսկ մարզային տրանսպորտի մասին խոսել չարժե անգամ»,- ասել է Թանդիլյանը։

Որեւէ խոստում չի կատարվել դպրոցների բարեփոխման հարցում։ «Կարեւորն այդ դպրոցներում քվեատութ դնելն է, ի՞նչ դպրոց, ի՞նչ երեխա»,- նշել է Թանդիլյանը։ Նա նշել թ, թե Սարգսյանը խոստացել էր աղքատության մակարդակը դարձնել 12 տոկոս, իսկ իրականում 32 տոկոս է։ «ՀՀԿ անփոխարինելի թեկնածուի առաջնորդությամբ նույնիսկ չեք կարողացել հասնել անթիվ-անհամար խոստումների կատարմանը։ Դուք եւ ձեր կուսակցությունը համատարած ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսների միջոցով եկել եք իշխանության։ Համաձայնվել ենք, որ որեւէ անձի՝ երրորդ ժամկետի գնալը անթույլատրելի է։ Եթե ես լինեի ձեր փոխարեն, թերեւս  կկատարեի տվածս խոստումը՝ որեւէ պաշտոնի չհավակնելու մասին։ Մարդիկ դա չեն մոռացել, դա ձեր խոստումն էր»,- ասել է Թանդիլյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ