News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանայի եւ Ֆրանսիայի ագրեսիվ գործողությունները հեռացնում են բազմաչարչար սիրիական հողում խաղաղության հաստատման հեռանկարները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորվը Զառկի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Սիրիայի շուրջ էսկալացիան բացասաբար է անդրադառնում միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգի վրա։ Ռուսաստանը կշարունակի համառորեն հասնել Սիրիայի եւ այս ու մյուս տարածաշրջանների երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարգմանը»,–շեշտել է Լավրովը։

«Բացարձակապես կեղծված պատրվակով ԱՄՆ–ի կողմից դաշնակիցների աջակցությամբ Սիրիային հասցված հրթիռային հարվածները միջազգային իրավունքի եւ ՄԱԿ կանոնադրության կոպիտ խախտում է։ Այսպիսի ագրեսիվ գործողությունները խորացնում են հումանիտար իրավիճակը, խաղում ծայրահեղականների ձեռքում»,–նշել է ԱԳ նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ