News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի պահակի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առիթով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 15-ին ժամը 01:00-ի սահմաններում դիմակավորված երկու անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի մասնաշենքի մուտքի դուռը եւ մուտք գործել մասնաշենք: Այնուհետեւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք որպես զենք օգտագործվող առարկայի՝ դանակի եւ ատրճանակի գործադրման սպառնալիքով, կպչուն ժապավենով եւ հեռախոսալարերով կապել են կազմակերպության գիշերային պահակի ձեռքերը եւ ոտքերը, ջարդել տարբեր աշխատասենյակների դռներ եւ տնօրենի աշխատասենյակից հափշտակել առկա գումարը:

Դեպքի առիթով նույն օրը ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվել է դեպքի վայրի զննություն, ՊՈԱԿ-ի պահակը ճանաչվել է տուժող, մշակվել է քննչական պլան: Դեպքի վայրից առգրավվել են ձեռնոցներ, դիմակ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ միջոցներ ձեռնարկել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ողությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման…
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են...
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության...
Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. Վաղը նրան հրավիրել են հարցաքննության. Ռուբեն Մելիքյան
Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ...
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Ամենաշատ