News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Tesla-ն որոշել է կասեցնել իր Model 3 էլեկտրական մեքենաների թողարկումը: Նման քայլի ամերիկյան ընկերությունը գնացել է միայն էլեկտրական ավոտմեքենաների թողարկման շրջանակից դուրս գալու եւ իսկական «էներգետիկ կայսրություն» ստեղծելու մտադրության մասին հիշեցնելու համար, հայտնում է Autonews.ru-ն:

Ամերիկյան ընկերությունը խոստովանել է, որ Model 3-ի նոր մոդելի թողարկումը դեռ հետ է մնում կանխատեսումներից: Այդպես, Tesla-ն մարտ ամսվա վերջին շաբաթվա ընթացքում Model 3-ի մոտ 2 հազար օրինակ է հավաքել: Արդիականացումից հետո ընկերությունն ակնկալում է մինչեւ 5 հազար էլեկտրական մեքենա արտադրել: Նախատեսվում է, որ դա տեղի կունենա 2018 թվականի երկրորդ եռամսյակի ավարտին:

Մինչ այդ Tesla-ի մենեջերները Model 3-ի նոր մոդելի թողարկման ձախողման գլխավոր պատճառ էին համարում ամերիկյան ընկերության համար դետալների մատակարարների քանակի պակասը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ