News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դուք «Հայլուրը» բերել եք խորհրդարան, որ ամեն ինչ լավ է, ոչ մի վատ բան չկա, այ դուք հոռետեսներդ, ոչ մի բան չեք գնահատում, ՀՀԿ-ն պարգեւ է ձեզ համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում, վարչապետի ընտրության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց Էդմոն Մարուքյանը:

«Ոնց կարելի է նման բան ասել: Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու է ամեն ինչ այսքան վատ: Աշոտյանն ասում է՝ եկեք սիրենք միմյանց: Ձեզ ոնց կարելի է սիրել, դուք սիրելու բա՞ն եք, որ սիրենք: Ձեր ղեկավարած նախարարությունը նայեք, ձեր ղեկավարած երկիրը նայեք, տնտեսությունը նայեք: Պերիկլեսից եք խոսում, ձեր կուսակցությունում այնպիսի մարդիկ կան, որ գյուղի դպրոցն իրենց անունով են կոչում: Ի՞նչ Պերիկլես»,-հայտարարեց Մարուքյանը:

Նա նկատեց, որ իրենք այն մարդկանցից չեն, որ առաջնորդվում են՝ «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով: «Օրինակ կոռուպցիայի հանձնաժողով ստեղծելու օրենք բերեցիք, կողմ քվեարկեցինք, հիմա կտեսնենք, ովքեր են լինելու այդ հանձնաժողովում: կամ էթիկայի հանձնաժողովը չի՞ տեսնում մարդկանց դղյակները: պաշտոնյաների կանայք ասում են՝ կես մլն դոլար եմ նվեր ստացել, դա չի՞ տեսնում»:

Մարուքյանն անպատեհ է համարում պնդումները, թե Հայաստանը խորհրդարանական երկիր է. «Կարո՞ղ եք մի խորհրդարանական երկիր բերել, որը Հայաստանի պես է, որտեղ վարչապետին է ենթարկվում ոստիկանապետը, ԱԱԾ պետը, պետական պահպանության ծառայության պետը , ՊԵԿ-ը: Սա՞ է պառլամենտական, որ այդ մարդիկ չեն գալիս խորհրդարան, չես կարող մի հարց տալ: Հիմա ոստիկանության գործողությունների համար պետք է վարչապետի՞ն հարց տանք: Դրանք պետք է լինեին նախարարություններ եւ լինեին ԱԺ-ի վերահսկողության ներքո»:

«Ելք» խմբակցության պատգամավորն ընդգծեց, որ երկրին համակարգային փոփոխություններ են պետք. «Թե չէ եթե մնացինք այն մակարդակին, որ գան ասեմ՝ պարոն նախագահ, տեսա՞ք, ոնց պատասխանեցի Էդմոնին, մեզ մոտ ոչինչ չի փոխվելու, մենք կմնանք նույն տեղում եւ ավելի հետ կգնանք:

Այն ռեֆորմները, որ արել եք, իրականում ռեգրեսներ են: Դուք չե՞ք կառավարության նիստերը փակ դարձրել, ինչու եք լրագրողներից խուսափում, ովքե՞ր են էստեղ թաքուն օրենքներ փոխում: Դուք եք փոխում, ի՞նչ խոսքի ազատություն: Եթե ձեզ լսենք, երկիրը թռած առաջ է գնում, բա էս 300 հազար մարդը ինչի՞ է արտագաղթել»:

Մարուքյանն անդրադարձավ նաեւ Երեւանի փողոցներում Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը՝ նշելով. «Հիմա երկիրը հանդարտ վիճակում չէ, եւ դա մեր բոլորի խնդիրն է: Բոլորով պետք է գտնենք հանգուցալուծում: Այստեղ չի կարելի կազմակերպել հաջորդ լսումները զոհերի ու վիրավորների մասին: Չպետք է լինի այլեւս նման բան, նման վիճակ, իսկ դրա թիվ մեկ պատասխանտուն իշխանությունն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Մենք եկել ենք, որ դեմ քվեարկենք»,-իր խոսքն ամփոփեց Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ