News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինական Fortune Oil-ի գործադիր տնօրեն Տի Կիամ Պունը հայտարարել է, որ ընկերությունն ուրախ է ներդրում կատարել Հայաստանի երեք երկաթահանքերում եւ իրացնել նոր ռեսուրսային ռազմավարություն:

NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հոնկոնգում գտնվող Fortune Oil ընկերությունը, որը նեդրումներ է իրականացնում Չինաստանի նավթային եւ գազային նախագծերում, հունվարի 12-ին 24 միլիոն դոլար է ներդրել Bounty Resources Armenia Limited ընկերության կապիտալի 35 տոկոսը ձեռք բերելու համար:  Bounty Resources Armenia Limited-ին են պատկանում Աբովյանի, Հրազդանի եւ Սվարացի երկաթահանքերը: Fortune Oil-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ այդ հանքավայրերի լիցենզիան տրվել է Nagin ՍՊԸ-ին, որը Caspian Bounty Steel Limited-ի դուստր ընկերությունն է: Caspian Bounty Steel Limited-ն էլ Bounty Resources Armenia Limited-ի դուստր ընկերությունն է:

Fortune Oil-ը նաեւ 2 միլիոն դոլարով գնել է փոքրամասնությունում մնացած CBSL-ի 16,7 տոկոս բաժնետոմսերը: BRAL-ում եւ CBSL-ում արվող ներդրումները ֆինանսավորվում են ընկերության կանխիկ պահուստային միջոցներով:

Պայմանագրի համաձայն` Fortune Oil-ն ունի հնարավորություն BRAL-ի կապիտալի եւս 15 տոկոսի դիմաց կատարել  լրացուցիչ 16 միլիոն դոլարի ներդրում: Դրա արդյունքում ամբողջ ներդրումը կկազմի 40 միլիոն դոլար, որով Fortune Oil-ին կանցնի BRAL-ի կապիտալի 50 տոկոսը:

BRAL-ն այժմ ունի միայն մեկ երկրորդ բաժնետեր` Bounty Investment Holdings Limited, որը ներդրումային հոլդինգային ընկերություն է: Այն տարբեր նախագծեր է իրականացնում էներգետիկայի եւ ռեսուրսային ոլորտներում: Fortune Oil-ը բոլոր ներդրումները Հայաստանում իրականացնում Giant Global Development Limited դուստր-ընկերության միջոցով:

Չինական Fortune Oil-ի գործադիր տնօրեն Տի Կիամ Պունը հայտարարել է, որը Չինաստանում գրանցվում է ռեսուրսների պահանջարկի մշտական աճ եւ հայկական հանքավայրերի զգալի պաշարները համագործակցությունը գրավիչ են դարձնում եւ առաջիկա տարիներին այս դրական ներդրման շնորհիվ ընկերությունը թռիչքաձեւ առաջընթաց է սպասում:

2000-2010թթ. երկաթահանքի ներկրումը Չինաստան 69 միլիոն տոննայից հասել է 619 միլիոն տոննայի: 2011-ին սպասվում է երկաթահանքի ներկրման աճ մինչեւ 712 միլիոն տոննա:

Հայկական հանքավայերի մասին.

Հրազդանի հանքավայրի շահագործումը կսկսվի առաջինը: Երկաթահանքն ունի բարձ որակ` 40% երկաթ, շատ մոտ է գտնվում երկրի մակերեսին: Ենթակառուցվածքների` ջրագծերի, երկաթգծի, ավտոմայրուղիների, լոկալ էլեկտրակայանի առկայությունը հնարավորություն է տալիս արագ շահագործել հանքավայրը: Սկիզբը նախատեսվում է 2014-ին` տարեկան 1,5-2,0 միլիոն տոննա հզորությամբ: Երկաթահանքային խտանյութի քանակը կկազմի տարեկան 800 հազարից մինչեը 1 միլիոն տոննա: Հրազդանի պաշարները կազմում են 77 միլիոն տոննա: Դրանցից 37 միլիոնը հաստատված է, 40 միլիոնը` հավանական: Շահագործումը նախատեսվում է իրականացնել 15 տարում: Արտադրանքը երկաթգծով կտեղափոխվի կամ Վրաստանի, կամ Թուրքիայի, կամ Իրանի նավահանգիստ: Վերջնական շուկան կլինի Չինաստանը:  

Աբովյանի հանքավայրի շահագործումը կսկսվի երկրորդը: Պաշարներն ավելի խորադիր են, քան Հրազդանում: Աբովյանի հանքավայրի պաշարները գնահատվում են 255 միլիոն տոննա` 84 միլիոն տոննա հաստատված եւ 171 միլիոն տոննա հավանական, ինչը թույլ կտա տարեկան մոտ 20 միլիոն տոննա երկաթահանք մշակել եւ արտադրել 8 միլիոն տոննա խտանյութ: Աբովյանի ենթակառուցվածքային բազան նույնն է, ինչ Հրազդանում: Աբովյանի հանքավայրը նախատեսվում է շահագործել 10 տարում:

Սվարանցի հանքավայրի շահագործումը կսկսվի վերջինը: Դրա գնահատումը գտնվում է սկզբնական փուլում: Սվարանցի պոտենցիալ պաշարները գնահատվում են 1500 միլիոն տոննա:

BRAL ընկերությունը գրանցվել է 2010թ. հունիսին: BRAL-ի միակ ակտիվն անուղղակի մասնակցությունն է նշված հանքերի կապիտալում: Ընկերությունը դեռեւս շահույթ չի գրանցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ