News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ռոսկոմնադզորը» Apple-ից եւ Google-ից պահանջել է իրենց հավելվածների խանութներից Telegram-ը հեռացնել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը:

««Ռոսկոմնադզորը»-ը Apple-ին եւ Google-ին պահանջ է ուղարկել այս ընկերությունների հավելվածների խանութներից Telegram-ի հավելվածները հեռացնելու մասին: Պատասխանը պետք է լինի Telegram-ի հավելվածների հեռացումը»,- հայտարարել են «Ռոսկոմնադզորի» մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ գերատեսչությունից նաեւ հայտնել էին Telegram-ին աջակցելու համար ինտերնետ ռեսուրսներն արգելափակելու մասին:

Արգելված կայքերի գրանցամատյան են մտցվել խոշորագույն հոսթինգ փրովայդերներ  Amazon-ի եւ Google-ի 15,8 մլն IP հասցեներ: Ինչպես փոխանցում է Медуза-ն, այս մասին են վկայում 2018.schors.spb.ru կայքի տվյալները, որի հեղինակները հետեւում են «Ռոսկոմնադզորի» «սեւ ցուցակի» համալրմանը:

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի IT խորհրդական Վլադիսլավ Զդոլնիկովի խոսքով՝ գրանցամատյանի բեռնման վերջին թարմացման ժամանակ հայտնվել է Amazon-ի 8 մլն IP հասցե:

«Ռոսկոմնադզորը» Amazon-ի եւ Google-ի IP հասցեները սկսել զանգվածաբար ավելացնել ապրիլի 16-ի երեկոյից սկսած: Սա արվում է Telegram մեսենջերի հասանելիությունը սահմանափակելու փորձերի շրջանակում, որը արգելափակումը շրջանցելու համար օգտագործում է խոշոր ծառայությունների ենթակառուցվածքները:

Մեսենջերի արգելափակումը սկսվել է ապրիլի 16-ին Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանի ապրիլի 13-ի որոշման համաձայն: Պատճառն այն է, որ Telegram-ի ներկայացուցիչները հրաժարվել են ԱԴԾ-ին տրամադրել չաթերի օգտատերերի գաղտնագրերի բանալիները:

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը խոստացել է արգելափակումը շրջանցելու համար օգտագործել հավելվածին ներկառուցված միջոցները, «Ռոսկոմնադզորն» իր հերթին խոստացել է շարունակել արգելափակել բոլոր ռեսուրսները, որոնք կապված են մեսենջերի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ