News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դրականը նկատելու համար պետք է կամեցողություն եւ իմաստություն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում, վարչապետի ընտրության քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ես ցավում եմ, որ քաղաքական դաշտում մրցավազք է սկսել, թե ով է ավելի ընդդիմադիրը, հիմա էլ նոր մրցավազք է սկսել ժեստիկուլյացիայի, թե ով ավելի  շատ ժեստերով կխոսի: Ես հորդորում եմ դադարեցնել այդ մրցավազքը: Դա վերաբերում է ընդդիմադիր դաշտի ճնշող մասին: Դա վնասում է քաղաքական դաշտին, դա է պատճառը, որ իշխանությունը չունի իրեն արժանի ընդդիմություն, իսկ դա վտանգավոր է: Որքան ուժեղ է ընդդիմությունը, այդքան զգոն է իշխանությունը»,-ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, որպեսզի ընդդիմությունը կայանա, պետք է կառուցողական ընդդիմություն, լավը տեսնող ընդդիմություն: «Այսօր կարծրատիպ է ստեղծվել, որ եթե լավը նկատի, կորցնում է իր ընդդիմադիր լինելը: Խոսում ենք ժողովրդավարական երկրներից, այդ որ ժողովրդավարական երկում եք տեսել, որ ընդդիմությունը գրավի Հանրային ռադիոն, մտնեն ուսումնական հաստատություն, դուռը ջարդեն, մտնեն վճռաբեկ դատարանի տարածք եւ դատավորների մեքենաները ջարդեն: Ժողովրդավարական երկրում ոստիկանները տեղում դատաստան կտեսնեն:

Իսկ այսօր մեր ոստիկանության կատարած պրոֆեսիոնալ, համբերատար աշխատանքը քննադատվում է: Ընդ որում ցույցերի կազմակերպիչը եւս բարձր է գնահատում ոստիկանության աշխատանքը, բայց այստեղ նստածները վախենում են դրականը տեսնել»,-ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ