News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԱԺ-ում վարչապետի ընտրությունից հետո իր խոսքում արդեն վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը երեք խորհուրդ տվեց «Ելք» խմբակցության պատգամավորներին:

«Իրոք խնդրում եմ ձերբազատվել Հայաստանի ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից: Պետք է ունակություն ունենալ լսել: Այդ բարդույթը դրսեւորվեց այստեղ, երբ ընդամենը Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց պատասխան ստանալու ակնակլիքներով: Ձեր հարցադրումները, որ հնչեցին այստեղ, չէին ակնկալում պատասխաններ եւ դա վատ է:

Սա նաեւ ձեզ համար օգտակար կլինի, իրոք տեղյակ լինեք իրավիճակին: Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու եւ այդ աշխարհում հրճվելու բարդույթ ունենալու մեջ, բայց այդ բարդույթը, աչքիս, կարծես ավելի շատ ձեզ է բնորոշ: Դուք եք ձեզ համար աշխարհ ստեղծում, չունենալով իրավունք դուք եք խոսում ժողովրդի անունից՝ չհասկանալով, որ վերջ, սահմանադրական բարեփոխումներից հետո որեւէ անհատն իրավունք չունի ժողովրդի անունից: Ժողովրդի անունից՝ իրավունք ունի խոսելու միայն քաղաքական մեծամասնությունը: Երբ սովորենք հարգել Սահմանադրությունը, այն ժամանակ մեր գործերը նորմալ են գնալու»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Երկրորդ խորհուրդը, ըստ Սարգսյանի, ուղղված էր «Ելք»-ի երիտասարդ պատգամավորներից մեկին (ըստ ամենայնի դա վերաբերում էր Գեւորգ Գորգիսյանին)

«Իմ քաղաքական երիտասարդ գործընկերը մեծ քաղաքական ամբիացիաներ ունի, խորհուրդ եմ տալիս ղեկավարվել պառլամենտարզիմի կանոններով: Սա դատարան չի, որ դատավճիռներ են հնչում: Այո, ես ընդունում եմ քաղաքական պատասխանատվությունը եւ լավի, եւ վատի համար: Եթե ձեզ թվում է, որ 1992 թվականից էլ հետ ենք գնացել, ի՞նչ կարող եմ ասել, այդպես էլ մտածեք:

Բայց գիտակցեք, որ սա խորհրդարան է, որտեղ օրենքներ են ընդունվում, բայց ոչ երբեք դատավճիռներ»:

Իսկ երրորդ խորհուրդը վերաբերում էր «Ելք» խմբակցության ղեկավար  Նիկոլ փաշինյանին:

«Բոլոր ջանքերը գործադրեք ձեր գործընկերոջը փողոցից խորհրդարան բերելու համար: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք որեւէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չի ունեցել: մենք արյուն շատ ենք տեսել, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես չեմ ունեցել: Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ ցուցարարները պետք է գան ու ԱԺ շենքում ձեր աշխատասենյակների մեջ նստելով ձեր փոխարեն օրենքներ գրեն, դա ձեր մոտեցնումներն ու պատկերացումներն են: Եթե ոչ, դուք հակառակ կողմում պետք է լինեք, օրենքի կողմում: Չի կարող ժողովուրդը լինել օրինազանց: Եթե այդպես լիներ,  հիմա փողոցներում միլիոնավոր մարդիկ պիտի լինեին: Իսկ քանի՞ մարդ է մասնակցում ցույցերին: Բայց ինչպես ասացի, սա ընդամենը խորհուրդ է, ոչ պարտադրանք, ոչ դատավճիռ, ոչ էլ մեղադրանք»:

Նշենք, որ վարչապետի քվեարկության ժամանակ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 77, դեմ՝ 18 պատգամավոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ