News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաեւը դատապարտել են ԱՄՆ-ի եւ դաշնակիցների հրթիռային հարվածները Սիրիայի ուղղությամբ։ Այս մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից՝ ամփոփելով երկու առաջնորդների հեռախոսազրույցը։

«Հատուկ ընդգծվել է, որ այս ագրեսիվ գործողություններն իրականացվել են առանց Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի պատժամիջոցների եւ հանդիսանում են ՄԱԿ կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների ուղղակի խախտում»,-նշված է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ