«Իմ քայլը» նախաձեռնությունը հանրահավաք է հրավիրել Երեւանի Հանրապետության հրապարակում։

Հանրապետության հրապարակում մեծ բազմություն է հավաքվել:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում ավելի վաղ հայտարարեց, որ երկրում թավշյա հեղափոխություն է իրականացնելու: Նա բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց, շրջափակել կառավարական հաստատություններն ու նստացույցեր կազմակերպել: Այս հայտարարությունից հետո երթ մեկնարկեց, որի ընթացքում ցուցարարները սկսեցին գերատեսչական շենքեր շրջափակել: Այս պահին շրջափակված են գլխավոր դատախազության, Վճռաբեկ դատարանի, ԱԳՆ-ի, ՊԵԿ-ի շենքերը:

Հանրապետության հրապարակում է հայտնվել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ հատուկ նիստում 77 կողմ ձայնով Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետ:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայի սկզբնամասը ոստիկանները փշալարերով փակել են, լուսաձայնային նռնակներ են տեղադրել, ցուցարարներին թույլ չեն առաջ շարժվել: Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված:

Այսօր վաղ առավոտյան Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց, ինչպես նաեւ Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկների մոտից ոստիկանները բերման են ենթարկել մի խումբ ցուցարարների: Ոստիկանության տվյալներով՝ բերման ենթարկվածների ընդհանուր թիվը 82-ն է, նրանցից 76-ին արդեն բաց են թողել:

Երկրում հաստատված է հեղափոխական իրավիճակ. Փաշինյանը բոլորին կոչ արեց գալ Հանրապետության հրապարակ