News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը վերսկսում է դեպի Իրաքի Քուրդիստան իրականացվող թռիչքները: Rudaw-ն հաղորդում է, որ Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին  Իրանի հետ հարաբերություններն ընդհանուր առմամբ լավ է որակել՝ հավելելով, որ Քուրդիստանը ուրախ է թռիչքների վերականգնմանը:

«Մենք ուրախ ենք Թեհրանի, Էրբիլի եւ Սուլեյմանիի միջեւ թռիչքների վերսկսմանը: Մենք գոհ ենք այս քայլից», - ասել է Բարզանին:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին անկախության հանրաքվեից հետո Իրանը չեղարկեց դեպի Իրաքի Քուրդիստան ուղիղ թռիչքները:

Բարզանին նաեւ նշել է, որ հույս ունի, որ Թուրքիան, որն արդեն վերսկսել է դեպի Էրբիլ թռիչքները, նման որոշում կկայացնի Սուլեյմանիի հետ կապված: Նա ասել է, որ այս պահին բանակցություններ են ընթանում Անկարայի հետ եւ հույս հայտնել, որ հարցը կլուծվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ