News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը չպետք է ընդունի նոր անդամ երկրների մինչեւ ԵՄ 28 երկրների դաշինքը ավելի խորը ինտեգրված չլինի եւ հիմնավոր բարեփոխում չիրականացնի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ նա ցանկանում է Արեւմտյան Բալկանների երկրներին կապել եվրոպական նախագծին, սակայն այժմ ժամանակը չէ, որպեսզի որեւէ  երկրին թույլ տրվի անդամակցել ԵՄ-ին:

 «Ես կաջակցեմ ընդլայնումը միայն մեր Եվրոպայի բարեփոխումներից հետո: Ես չեմ ուզում, որ Բալկանյան երկրները Թուրքիայի կողմ թեքվեն, բայց չեմ ուզում նաեւ, որ Եվրոպան, որը դժվարությամբ է աշխատում 28 անդամների հետ, որոնք վաղը 27-ը կդառնան, որոշի որ մենք կարող ենք նույն կանոններով 30-32 անդամ դառնալ», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ