News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները «անկայունության շրջան» են ապրում: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը` ընդգծելով, որ Աթենքը չի բանակցի իր տարածքի մի մասի մասին, հաղորդում է AP-ն:

Ցիպրասը նշել է, որ Թուրքիային  «համագործակցության կոչ» եւ «վճռականության ուղերձ» է ուղարկում:

Նախօրեին Անկարան Աթենքին սադրանքի մեջ էր մեղադրել այն բանից հետո, երբ Հունաստանի դրոշը բարձրացվել էր Էգեյան ծովի արեւելյան մասում գտնվող անմարդաբնակ կղզում:

«Մենք դժվարին ժամանակներ ենք ապրում՝ բախվելով մեր հարեւանների անարդար պահվածքի, սադրանքների եւ ագրեսիվ դիրքորոշման հետ», - ասել է Ցիպրասը: «Մենք անկայունության ժամանակաշրջան ենք պարում, որը չի համապատասխանում բարիդրացիական սկզբունքներին կամ միջազգային իրավունքի նորմերին»:

Նրա խոսքով՝ Հունաստանը իր հարեւանների հետ համագործակցության, փոխադարձ հարգանքի եւ խաղաղ գոյակցության է ձգտում: Հունաստանը չի սպառնում որեւէ մեկին, բայց ոչ ոքից չի վախենում: Հունաստանը կարող է պաշտպանել իր ինքնիշխան իրավունքները»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ