News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թունավոր նյութն, որն օգտագործվել է ռուսական նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման համար, Սոլսբերի է բերվել հեղուկ վիճակում: Այս մասին հայտնել է Բրիտանիայի Կառավարության շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության դեպարտամենտը(Defra), հաղորդում է BBC-ն:

Գերատեսչության տվյալներով՝ թունավորման համար օգտագործվել է «Նովիչոկ» նյութի շատ քիչ չափաբաժին:

Defra-ի մասնագետները նաեւ հայտնում են, որ առաջիկա օրերին Սոլսբերիի 9 վայրերում հատուկ միջոցներով  մաքրման աշխատանքներ կկատարվեն: Այդ վայրերն են շտապ օգնության կենտրոնները, Սերգեյ Սկրիպալի տունը եւ քաղաքի կենտրոնի մի քանի տարածքներ, այդ թվում Zizzi ռեստորանը եւ The Mill փաբը, որտեղ այդ օրը եղել են Սկրիպալը եւ նրա դուստրը:

Ակնկալվում է, որ ախտահանման աշխատանքները կարող են տեւել մի քանի ամիս, դրան կմասնակցի մոտ 200 զինծառայող,  իսկ  աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվում է մի քանի միլիոն ֆունտ: Փորձագետները նշում են, որ նյարդային թույները ժամանակի ընթացքում չեն գոլորշիանում եւ չեն անհետանում, ուստի անհրաժեշտ է նման աշխատանքներ իրականացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ