News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի շրջանակներում Սիրիա զորքեր կուղարկի, եթե կոալիցիայի ընդլայնման մասին որոշում կայացվի: Այս մասին ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրը, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Ռիադը քննարկում է այս հարցը Վաշինգթոնի հետ, եւ Սիրիայում ճգնաժամը սկսվելուց հետո քննարկել է իր զորքերը ուղարկելու հարցը: Նա ասել է, որ Ռիադն այս գաղափարը առաջարկել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ