News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պետք է նոր անդամներ ընդունի ի դեմս Արեւմտյան Բալկանների երկրների, որպեսզի խուսափի նոր պատերազմի վտանգից: Այս մասին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը,  հաղորդում է Reuters-ը:

«Եթե մենք բարդ տարածաշրջանում այդ երկրների համար դուռ չբացենք, եթե մենք նրանց համար եվրոպական հեռանկար չբացենք, մենք կտեսնենք, որ պատերազմը կվերադառնա այնտեղ, ինչպես դա եղավ 1990-ականներին», - ասել է Ժան Կլոդ Յունկերը:

Ապրիլի 17-ին հրապարակված զեկույցում Եվրահանձնաժողովը պաշտոնապես առաջարկել է Ալբանիայի հետ անդամակցելու վերաբերյալ բանակցություններ սկսել, որը 2014 թվականին Եվրամիության պաշտոնական թեկնածու երկիր դարձավ:

ԵՀ-ն նաեւ առաջարկել է անդամակցության բանակցություններ Մակեդոնիայի հետ անցկացնել, սակայն այդ գործընթացը հետաձգվում է երկրի անվանման պատճառով Հունաստանի հետ տարաձայնությունների պատճառով:

 Շատ պաշտոնատար անձինք հույս ունեն, որ հունիսին ԵՄ ղեկավարների գագաթաժողովին  ԵՄ կառավարությունները կարող են Ալբանիայի եւ հնարավոր է նաեւ Մակեդոնիայի հետ անդամակցության մասին բանակցություններին հավանություն տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ