News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի տվյալներով՝ երեկ, վաղ առավոտյան, աշխարհի տարբեր երկրներից Երեւան են ժամանել մոտ 600 հայտնի դեմքեր, որոնցից 200–ը «օրենքով գողեր են»:

Հյուրերին դիմավորել է հայտնի հեղինակություն Արտեմ Կանեւսկոյը՝ Արմեն Կանեւսկոյի եղբայրը, Երեւանցի «օրենքով գողեր» Մանեթի Տղա Սամոյի, Աֆոյի (Խոյեցյան) եւ այլոց հետ:

Արմեն Կանեւսկոյը ծնվել է Երեւանում, 1970 թ. ապրիլի 17–ին: «Օրենքով գող» է թագադրվել 1997 թվականին՝ 27 տարեկանում, «օրենքով գողերի արքա» Դեդ Հասանի, Վոլչոկի եւ Չիչխենի կողմից: Արմեն Կանեւսկոյը մահացել է 2010 թվականին՝ 40 տարեկան հասակում, թաղված է Երեւանի Շահումյանի գերեզմանոցում:

Երեկ, գերեզմանոցի հարեւանությամբ գտնվող «Սան Լազարո» հանդիսությունների սրահում մոտ 700 հյուրերի հյուրասիրություն է ընթացել:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ