News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «օրհնել է» Սեուլի եւ Փհենյանի միջեւ երկարատեւ պատերազմի դադարեցման մասին բանակցությունները: Այս մասին Թրամփը հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո  Աբեի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է AP-ն:

Ողջունելով վարչապետին՝ Թրամփը հաստատել է, որ Սեուլը եւ Փհենյանը թշնամության դադարեցման մասին բանակցություններ են վարում: Հաջորդ շաբաթ ակնկալվում է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի եւ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հանդիպումը: Թրամփի խոսքով՝ երկրների առաջնորդները «ստացել են իմ օրհնությունը», որպեսզի քննարկեն պատերազմի վերջնական ավարտը:

Նա նաեւ ասել է, որ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպման համար հինգ տարբերակ է քննարկվում: Թրամփը հույս է հայտնել, որ այն տեղի կունենա առաջիկա երկու ամիսների ընթացքում:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն բարձր է գնահատել Թրամփի «քաջությունը» Կիմ Չեն Ընի հետ անձնական հանդիպման հրավերն ընդունելու համար: Նա նշել է, որ ԱՄՆ-ն եւ Ճապոնիան ջանք չեն խնայում Կիմ Չեն Ինի կառավարության վրա առավելագույն ճնշում գործադրելու համար: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Դոնալդ Թրամփին` Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ առաջիկա հանդիպման անցկացման վճռականության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ