News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Բերանը նախատեսված է ուտելիքի, այլ ոչ սեքսի համար»,- հայտարարել է Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեւենին, որը մտածում է օրալ սեքսն արգելելու մասին, հայտնում է Metro-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Մուսեւենին «աութսայդերներին» մեղադրել է Ուգանդայի բնակիչներին օրալ սեքսով զբաղվելուն հարկադրելու փորձերի համար՝ հայտարարելով, որ ցանկանում է մարդկանց այդ մասին «նախազգուշացնել»: «Թույլ տվեք օգտվել այս հնարավորությունից, որ հրապարակայնորեն մարդկանց զգուշացնեմ սխալ մեթոդների մասին, որոնք քաջալերում ու խրախուսում են աութսայդերներից մի քանիսը,- ասել է նա: - Դրանցից մեկն այն է, ինչը նրանք օրալ սեքս են անվանում: Բերանը նախատեսված է ուտելիքի, այլ ոչ սեքսի համար»: Մուսեւենին հավելել է, թե «մենք գիտենք սեքսով ինչպես զբաղվել»:

Նշենք, որ Մուսեւենին 2014 թվականին նույնասեռականության դեմ պայքարի մասին հրաման է ստորագրել: Ուգանդայում նույնասեռական սեքսով զբաղվողին ցմահ ազատազրկում է սպառնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ