News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Բաշկիրիայի Հանրապետության Ստրելիտամակի № 1 դպրոցի աշակերտը դանակով զինված հարձակվել է ուսուցչի եւ մյուս աշակերտների վրա, փոխանցում է  Медуза-ն:

Ufa1.ru-ի տեղեկություններով՝ տուժել են ինֆորմատիկայի ուսուցիչը եւ 2 աշակերտուհի: Նրանցից մեկը հարձակվողից փախչելով՝ ցած է թռել երկրորդ հարկի պատուհանից: Նախնական տեղեկություններով՝ հարձակվողը, որը սովորում է 9-րդ դասարանում, փորձել է ինքնասպան լինել: Բոլոր տուժածներին, այդ թվում՝ հարձակվողին, հոսպիտալացրել են:

Հարձակումից հետո կարճ ժամանակ անց դպրոցի դասարաններից մեկում հրդեհ է սկսվել, բոլոր աշակերտներին տարհանել են: Չի հստակեցվում՝ հրդեհն արդյոք հարձակվո՞ղն է կազմակերպել, սակայն նման վարկածի մասին են հայտնում համացանցում:

ՌԴ ՔԿ շրջանային վարչության մամուլի ծառայությունից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ դպրոցում տեղի է ունեցել ծխահարում:

Չորս տուժածներին տեղափոխել են Ստերլիտամակի հիվանդանոց, նրանցից երեքը երեխաներ են: Բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Քննչական կոմիտեն պարզում է Բաշկիրիայի դպրոցում տեղի ունեցած արտակարգ դեպքի հանգամանքները, հայտնել են գերատեսչությունից:

Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ