News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ եթե հաջողվի, ապա նրա հետ գոլֆ կխաղա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Մենք պատրաստվում ենք վաղը առավոտյան գոլֆ խաղալ, եթե դա հաջողվի»,- ասել է նա Փալմ Բիչի «Մար ա Լագոյում» սկսված Աբեի հետ հանդիպումից անմիջապես հետո:

Աբեն եւ Թրամփը գոլֆի մեծ սիրահարներ են: Թրամփին է պատկանում գոլֆ ակումբի միջազգային ցանցը: 2017-ի նոյեմբերի 5-6-ը իր առաջին ասիական շրջագայության շրջանակում Ճապոնիա այցելելիս նա ժամանակ գտավ Աբեի հետ գոլֆ խաղալու համար: Այդ ժամանակ նրանց էր միացել պրոֆեսիոնալ գոլֆիստ Հիդեկի Մացույաման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ