News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը կարող է աջակցել Տրանսխաղաղօվկիանոսյան համագործակցությանը (ՏԽՕՀ) երկկողմ համաձայնագրերի միջոցով: Այս մասին ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում, փոխանցում է iz.ru:
 

«Թեեւ Ճապոնիան եւ Հարավային Կորեան ուզում են, որպեսզի մենք վերառադնանք ՏԽՕՀ, ինձ դուրս չի գալիս այս գործարքը Միացյալ Նահանգների համար: Չկանխատեսված ծախսերը չափազանց շատ են, եւ չկա համաձայնությունից դուրս գալու հնարավորություն, եթե այն լավ չաշխատի»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը կարող է նմանատիպ համագործակցություն պահպանել երկկողմ համաձայնագրերով:

«Երկկողմ համաձայնագրերը մեր աշխատակիցների համար ավելի արդյունավետ, ավելի լավ եւ ավելի շահավետ են: Տեսե՛ք, թե որքան վատ է ԱՄՆ-ի համար անդամակցությունը Համաշխարհային առեւտրային կազմակերպությունում»,- հավելել է ամերիկացի առաջնորդը:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Լինդսի Ուոլթերսը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը հանձնարարել է պաշտոնյաներին ուսումնասիրել ՏԽՕՀ-ի պայմանագրի փոփոխման եւ ԱՄՆ-ի՝ գործարք վերադառնալու հնարավորությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ