News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երրորդ հանրապետությունում նման ծավալի հավաք չէր եղել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս գործընթացի ֆինանսավորումն իրականացրել են Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչները, հաշվետվությունները կներկայացնեն ավելի ուշ:

Անդրադառնալով Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու հետ կապված ձերվակալվածներին, Փաշինյանն ասաց, որ այսօր առավոտյան քննարկում են ունեցել եւ որոշել են, թե ինչ քայլեր պիտի ձեռնարկեն իրենց ընկերներին օգնելու համար. «Ոստիկանությանը կոչ եմ անում ազատ արձակել նրանց: Նրանք ակտիվիստներ են, մեկին՝ Տիգրան Մազմանյանին, անձամբ եմ ճանաչում, Էրիկ Խաչատրյանին չեմ ճանաչում»:

Ինչ վերաբերում է իր երեկվա հայտարարությանը, որ պետք է ստեղծվի «հեղափոխական կոմիտե», Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն պետք է կազմված լինի այն մարդկանցից,  այն խմբերի ներկայացուցիչներից, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել շարժման կազմակերպման հարցում։

Նա հայտարարեց, որ երեկ Մաշտոցի պողոտա–Թումանյան խաչմերուկում գիշերը տեղի ունեցած անկարգություններն իրենց հետ կապ չունեն, քանի որ տեղի ունեցածը սադրանք է եղել։

Փաշինյանը տեղեկացրեց, որ այս գիշեր իրենց կողմնակիցների շրջանում ձերբակալություններ չեն եղել, իսկ այսօր 19։00–ին հանրահավաք է տեղի ունենալու Հանրապետության հրապարակում։

Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց իրենց շարժման վերջնաժամկետ նշել. «Մենք պետք է լուծենք մի խնդիր, որ սփյուռքի հայտնի դեմքեր գան Հայաստան եւ նրանց ներկայությունը դառնա այն երաշխիքը, որ մի կաթիլ արյուն չի թափվելու: Նկատի ունեմ Սերժ Թանկյանին, Շառլ Ազնավուրին, Ատոմ Էգոյանին: Արդեն կապ ենք հաստատում Սերժ Թանկյանի եւ Շառլ Ազնավուրի հետ եւ հույս ունեմ, որ օպերատիվ նրանց արձագանքը կունենանք»:

Նշենք, որ նախօերին Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները երթով անցնելով փակել են Երեւանի կենտրոնական մի շարք փողոցներ, ապպա արգելափակել են պետական մի քանի գերատեսչությունների շենքեր՝ ԱԳՆ, ՊԵԿ, Դատախազություն: Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք, որտեղ Փաշինյանը ներկայացրել է իր պլանը. «Մենք պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, ճանապարհները, մայրուղիները։ Չեմ ուզում ասել, թե դա ինչպես է պետք անել, որովհետեւ դուք ցույց տվեցիք, որ հերոս ժողովուրդ եք, եւ ձեր առաջ փակ տարածքներ չեն կարող լինել։ Վաղը գործողությունները կսկսենք ժամը 10-ից»։

Փաշինյանը նշել է, որ ստեղծելու են հեղափոխական կոմիտե, որը համակարգելու է բոլոր գործողությունները, իսկ վաղվանից սկսելու են գործողությունների երրորդ փուլը. «Վաղը պիտի կաթվածահար լինի ամբողջ Երեւան քաղաքը՝ 9-րդ մասիվից մինչեւ 3-րդ գյուղ»։ Իսկ հանրահավաքից հետո երթ է մեկնարկելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ