News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ հաշտության պայմանագիրը հնարավոր է այն դեպքում, եթե Հյուսիսային Կորեան հրաժարվի միջուկային զենքից: Այս մասին  ինչպես հաղորդում ՌԲԿ-ն, հղում անելով Yonhap գործակալությանը, ասել է Հարավային Կորեայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Չոն Իյ Յոնը:

Չոն Իյ Յոնը հավելել է, որ Սեուլը եւ Վաշինգթոնը ակտիվ քննարկում են միջկորեական գագաթաժողովի, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման հետ կապված հարցերը:

 «Մենք քննարկում ենք, թե ինչպես բավարարել սեփական անվտանգությամբ մտահոգված ԿԺԴՀ-ի պահանջները, ինչպես նաեւ թե ինչպես կարող ենք երաշխավորել Հյուսիսի հիանալի ապագան, եթե նա ճիշտ որոշում կայացնի», —ասել է Հարավային Կորեայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Այն մասին, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը քննարկում է միջուկային զենքից հրաժարվելու հարցը, հայտնի դարձավ ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթաժողովի նախապատրաստման համատեքստում, որը նախատեսված է մայիսին կամ հունիսի սկզբին: The Wall Street Journal-ը ապրիլի 9-ին հաղորդեց, որ Փհենյանը Վաշինգթոնին տեղեկացրել է փուլային ապամիջուկայնացման պատրաստակամության մասին:

Սակայն Հարավային Կորեայի The Chosun Ilbo թերթը տեղեկացել է, որ Սպիտակ տունը ԿԺԴՀ-ի միջուկային զենքից  փուլային հրաժարումը դիտարկում է որպես «ժամանակի ձգձգում», իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ԿԺԴՀ-ից ամբողջական ապամիջուկայնացման հասնել վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամանակահատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ