News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախկին հարավսլավական Մակեդոնիա Հանրապետության անվանման հետ կապված հարցի լուծումը շարունակում է մնալ Եվրամիությանը հանրապետության անդամակցության պայմանների անբաժանելի մասը: Այդ մասին ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», նշվում է Հունաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:

Եվրահանձնաժողովի ծրագրերի առնչությամբ Արտաքին գործերի նախարարության հայտարարությունում նշվում է, որ Հունաստանը աջակցում է Եվրամիության ընդլայնմանը, համարելով, որ ինքնին հասկանալի է, որ թեկնածու երկրները կատարում են միանալու պայմանները, ներառյալ միջազգային իրավունքի եւ բարիդրացիական հարաբերությունների հարգանքը:

Հունաստանը նշում է, որ «նախկին հարավսլավական Մակեդոնիա Հանրապետության անվանման հետ կապված հարցի լուծումը մնում է այս պայմանների անբաժանելի մասը», նշվում է փաստաթղթում:

Աթենքում հավելում են, որ Սկոպյեին երկար ճանապարհ է սպասվում՝ առաջացած բացերը լրացնելու համար:

  «Մակեդոնիա» անվանման շուրջ վեճը խանգարում է նախկին հարավսլավական հանրապետությանը ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը միանալ: Հունաստանը պահանջում է փոխել հարեւան երկրի անունը, որպեսզի այն չշփոթեն հունական Մակեդոնիա շրջանի հետ: Սկոպյեն եւ Աթենքը մտադիր են մոտ ժամանակներս լուծել խնդիրը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ