News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաները բարձրացնում են Հայաստանի միջազգային հեղինակությունը, եթե նրանց մասնակիցները չեն խախտում օրենքը: Այս մասին ապրիլի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանի պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նա հայտարարեց, որ Հայաստանի քաղաքացիների մի մասը, առաջնորդվելով «Ելք» դաշինքի որոշ ներկայացուցիչների կարգախոսներով, փողոց  է դուրս եկել իր իրավունքները իրականացնելու համար: «Բողոքի ակցիաները, ցույցերը, հանրահավաքները ոչ միայն բնական են, ընդունելի, այլեւ գովելի են, եթե ամեն ինչ տեղի է ունենում օրենքի շրջանակում, ներառյալ իշխանությունների, ցուցարարների եւ ոստիկանության գործողությունները:

Դա նորմալ երեւույթ է ժողովրդավարական երկրների համար, քանի որ դրանցում այնպես չի լինում, որ իշխանությունների գործողությունները ընդունվեն հասարակության բոլոր շերտերի կողմից: Միշտ էլ կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հաշտվել ել առկա խնդիրների հետ եւ փողոց են դուրս գալիս իրենց դժգոհությունը օրենքով նախատեսված ձեւերով արտահայտելու համար», - ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ ընդդիմության եւ իշխանությունների վարքագիծը վերջին օրերին հույս է ներշնչում, որ բողոքի ակցիաները չեն վերածվի անօրինական անկարգությունների, թեեւ գրանցված իրավախախտումները նույնպես բավական նորմալ է, իրավախախտները պատասխանատվություն կկրեն:

 «Ընդ որում ինչպես Ոստիկանության աշխատակիցները այնպես էլ ակցիայի մասնակիցները, որոնց գործողությունները դուրս են օրենքի շրջանակներից», - ասաց Մինասյանը:

Խոսելով ակցիաների մասնակիցների դեմ կիրառված հատուկ միջոցների մասին՝ Մինասյանն ընդգծեց, որ դա օրինական էր, հակառակ դեպքում՝ ոստիկանությունը չէր դիմի նման քայլի:

Նշենք, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:

Նիկոլ Փաշինյանը դիմեց Սերժ Սարգսյանին (ուղիղ, ֆոտոռեպորտաժ)

«Շրջափակում ենք Բաղրամյան 26-ը». Ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան. Ոստիկանները շղթա կազմեցին (ֆոտոռեպորտաժ)

ԱՄՆ-ի պետքարտուղարության արձագանքը Հայաստանի վերջին զարգացումներին

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ