News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Կոտայքի մարզի Առինջ գյուղում պաղպաղակի արտադրությամբ զբաղվող «Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվում իրականացված վերահսկողության ընթացում հայտնաբերել էր ժամկետանց բուսայուղային սփրեդ: ՍԱՊԾ-ն ոչնչացրել էր ժամկետանց հումքը, նաեւ, մինչեւ լաբորատոր փորձաքննության արդյունքներն ունենալը, կասեցրել պատրաստի արտադրանքի իրացումը:

Ընկերության՝ 17.03.2018 թ. արտադրության «Ձյունիկ» եւ «Ձողիկ» պաղպաղակներից կատարված նմուշառման եւ փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երկու տեսակներն էլ ունեն մանրէաբանական անհամապատասխանություններ՝ ԱՑԽՄ եւ ստաֆիլակոկ ցուցանիշներով:

Ընդհանուր 670 հատ պաղպաղակի իրացումը կասեցվել է եւ տեղում ոչնչացվել. արտադրանքը պահեստից իրացման ցանց չի հասել:

«Ձյան Փաթիլներ» արտադրական կոոպերատիվի առանձին գործառույթը՝ պաղպաղակի արտադրամասի գործունեությունը, կասեցվել է՝ մինչեւ բոլոր խախտումների վերացումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանյանի «Մոբայլ Սենթրը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում. նա առաջ է անցել «Գազպրոմ Արմենիայից» ու ԶՊՄԿ–ից
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
Ամենաշատ