News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում հանրային անվտանգության պատրաստվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ՝ 2018թ.-ի համապետական միջոցառումներին ընդառաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ հայտարարվել է «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի շրջանակներում ուսումնավարժություններ են անցկացվում հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առեւտրի եւ ժամանցի խոշոր կենտրոններում:Նպատակն է բարձրացնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության անձնակազմի՝ սեղմ եւ ճգնաժամային պայմաններում հրդեհներին արձագանքման մասնագիտական հմտությունների   եւ տնտեսվարող սուբյեկտների անձնակազմի հակահրդեհային պատրաստվածության մակարդակն ու միմյանց հետ փոխգործակցության արդյունավետությունը:

Ապրիլի 17-ին ժամը 21:45 «Դալմա Գարդեն մոլ» առեւտրաժամանցային կենտրոնում սկսվեց ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ տակտիկական ուսումնավարժությունը՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների եւ քաղաքացիների տարահանումը» թեմայով: Ուսումնավարժանքի ընթացքին հետեւում էր Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը: Ըստ ուսումնավարժանքի պլանի՝ հրդեհն առաջացել էր «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրաժամանցային համալիրի  2-րդ հարկի առեւտրի կետում: Ըստ սցենարի՝ առեւտրաժամանցային կենտրոնում հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգը չի գործել, աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել եւ այն տարածվել է 2-րդ հարկի մյուս առեւտրի կետերում:  Երկրորդ հարկը ամբողջությամբ ծխապատ է եւ այդ գոտում կան մարդիկ: Հրշեջ փրկարարական ստորաբաժանումների ժամանման պահին հրդեհի մակերեսը կազմել է 30քմ: Ահազանգից հետո ժամանելով դեպքի վայր՝ փրկարարները առեւտրի կենտրոնի անձնակազմի հետ միասին կազմակերպեցին մարդկանց արագ տարահանումը, օգտագործելով հատուկ փրկարարական տեխնիկա՝  զուգահեռ իրականացնելով նաեւ հրդեհաշիջման աշխատանքներ: Ուսումնավարժանքին ներգրավված էին ԱԻՆ փրկարար ծառայության 6 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք: Ժամը 22:25 ազդարարվեց ուսումնավարժանքի ավարտը: Ոսումնավարժանքի ղեկավարը զեկուցեց փրկարար ծառայության տնօրենին, որ ուսումնավարժանքի սցենարով հրշեջ-փրկարարների առաջ դրված բոլոր խնդիրները կատարված են: Ուսումնավարժանքի արդյունքներն ընդհանուր առմամբ գնահատվեցին բավարար:

Ուսումնավարժանքին ակտիվ մասնակցեցին նաեւ առեւտրաժամանցային կենտրոնում գտնվող քաղաքացիները, որոնք նույնպես հնարավորություն ունեցան հրդեհի ժամանակ վարքականոնների պահպանման որոշակի հմտություններ ձեռք բերել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ