News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալիայի բնակիչը Շվեյցարիայում մահացած իր պապիկից գրեթե 3 մլրդ լիրա կարողություն է ժառանգել, սակայն չի կարող օգտվել, քանի որ Իտալիայի Կենտրոնական բանկը դեռեւս 2012 թվականին շրջանառությունից դուրս եկած արժույթի փոխանակումը դադարեցրել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Պապիկը Իտալիայում կարողություն է դիզել շինարարական բիզնեսում եւ տեղափոխվել Շվեյցարիա, որտեղ եւ անցկացրել է կյանքի վերջին տարիները: Նա անցյալ տարվա ամռանը այտեղ էլ մահացել է 89 տարեկանում, իսկ նրա միակ ժառանգորդը թոռն էր՝ 48-ամյա բանկիր Լուիջին. նրա ծնողները մահացել են 1993 թվականին, իսկ պապիկի հետ, իր խոսքով, մշտական հարաբերություններ է պահպանել եւ ընդամենը մի քանի տարի առաջ է Հռոմում հյուրընկալել:

Լուիջիի խոսքով՝ փողը, որը ոչ մի արժեք չի ներկայացնում եւ շրջանառության մեջ դնելու ոչ մի հնարավորություն չունի, դժվար չէր Իտալիա բերել:

Հարստությանը հասնելու ճանապարհին խոչընդոտում են ժամանակը եւ պետության ֆինանսական կանոնները. 2002 թվականին եվրոն ներդնելուց հետո Իտալիայի բանկը քաղաքացիներին 10 տարի ժամկետ է տվել հնացած դրամական միավորից ազատվելու համար: Փոխարժեքը կազմում էր մեկ եվրոյի դիմաց 1936 լիրա, այսպիսով Լուիջիի 2 մլրդ 950 մլն լիրայի ժառանգությունը անցել է 1,5 մլն եվրոյից:

Իտալացին դիմել է Իտալիայի Կենտրոնական բանկ, որտեղ նրան մերժմամբ են պատասխանել: Հիմա գործին ներգրավված են փաստաբաններ, որոնք պետք է իրավաբանական սողանցք գտնեն, որպեսզի ահռելի գումարը դադարի վիտուալ մնալ: Իրավաբանները հույս ունեն վկայակոչել այն, որ լիրայի փոխանակման սահմանված տասնամյա ժամկետը պետք է հաշվարկել ոչ թոե 2002 թվականից, այլ այն պահից, երբ քաղաքացի Լուիջին տեղեկացել է իր մոտ դրամական միջոցի առկայության մասին:

«Ես ինչպես կարող էի փողի փոխանակման հայտ ներկայացնել, որի մասին տեղյակ չէի: Բարեբախտաբար, ես ապահովված եմ, սակայն սա սկզբունքի հարց է. այս փողն իմ պապն է վաստակել, եւ անհեթեթ կլինի այն այսպես կորցնելը: Ես գիտեմ, որ 70 տոկոսը ստանալու հնարավորություն կա, որի մի մասը ես, անկասկած, բարեգործությանը կնվիրաբերեմ, սակայն միայնակ եւ ծեր մարդու մոռացկոտությունը չպետք է 3 մլրդ արժենա»,- հայտարարել է ժառանգորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ