News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Գյումրիում բազմաթիվ ուսանողներ ու դպրոցականներ, այսօր՝ ապրիլի 18-ին, «Դասադուլ», «Միացեք» վանկարկումներով դուրս են եկել երթի: Նրանք շարժվել են դեպի ուսումնական հաստատություններ եւ պահանջել են թույլ տալ աշակերտներին ու ուսանողներին միանալ ցույցին:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում ցուցարարներին թույլ չեն տվել մտնել մտնել համալսարանի շենք:

Ցուցարարների եւ ոստիկանների մեջ փոքր բախումներ են լինում: Մասնավորապես, Գարեգին Նժդեհ հրապարակից բերման է ենթարկվել մեկ երիտասարդ, որին որոշ ժամանակ անց ազատ են արձակել:

Բողոքի ակցիա է տեղի ունենում նաեւ Վանաձորում. «Քայլ արա ու Ընդվզիր» բողոքի ակցիաների մասնակիցները իրենց գործողությունները երեկվանից իրականացնում են համատեղ։ Վանաձորից NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բողոքի երթը վանաձորցիները «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փաստանջյանի հետ սկսել են Վանաձորի թիվ 5 դպրոցի մոտից։ Փոստանջյան ու ներկաները հանդես են եկել հայտարությամբ, դպրոցի կոլեկտիվին ու դպրոցականներին կոչ անելով միանալ շարժմանը։

Ապա խումբը երթով շարժվել է քաղաքի գլխավոր հրապարակ, այնուհետ՝ թիվ 11 դպրոց, տարածաշրջանային քոլեջ ու Կինոյի ու թատրոնի Վանաձորի մասնաճյուղ։ Կրթական հաստատությունների դռները ցուցարարների առջեւ փակ էին։ Որոշ կրթօջախներում ցուցարարներին հաջողվում էր մուտք գործել, իսկ որոշ կրթական հաստատություններ նրանց մուտքը կտրականապես արգելում էին։

Վանաձորի պետական համալսարանի մուտքի մոտ Փոստանջյանը համալսարանի դասախոսական կազմին կոչ է արել ոչ միայն ուսանողներին չարգելել ցույցերին մասնակցել, այլեւ իրենք էլ միանան ակցիային:

Համալսարանի մոտից ակցիայի մասնակիցները ուղղություն են վերցրել դեպի քաղաքի գլխավոր հրապարակ՝ Լոռու մարզպետարանի ու Վանաձորի քաղաքապետարանի մոտ։ Ողջ երթի ընթացքում մասնակիցներին ուղեցում են ոստիկանական խմբեր։ Ակցիան մինչ այժմ ընթացել է առանց բախումների։

Բողոքի ակցիա է տեղի ունեցել նաեւԱրմավիր քաղաքում, որտեղ մի քանի տասնյակ քաղաքացիներ դուրս են եկել փողոց եւ կոչ արել բոլորին միանալ իրենց պայքարին: Որոշ դպրոցների դռներ փակ են եղել: Տնօրենները պարզաբանում էին, որ պատճառն այն է, որ դասապրոցես է ընթանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ