News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ապրիլի 16-17-ը Ֆրանսիայի եւ Հունաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները վրացի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ անցկացրել են լայնամասշտաբ հատուկ գործողություն, որի ընթացքում ձերբակալվել են վրացական կազմակերպված հանցավոր խմբի տասնյակ անդամներ:

Ձերբակալվածների թվում կան հայեր, մասնավորապես Ֆրանսիայի Ռենում ձերբակալվել է 49-ամյա Արսեն Խաչատրյանը եւ 52-ամյա Կարեն Հարությունյանը: Իսկ Հունաստանում ձերբակալվել է 29-ամյա Ռուբեն Մխիթարյանը եւ Գուրգեն Եղիազարյանը:

Caucase Normandie անվանումով հատուկ գործողությունը ապրիլի 16-17-ը կատարվել է Ֆրանսիայում, նշվում է ՆԳՆ կայքում:

Մասնավորապես, Ֆրանսիայում ձերբակալվել է անդրազգային կազմակերպված քրեական հանցախմբի 15 անդամ, որոնցից 14-ը Վրաստանի քաղաքացիներ են, մեկը` Հայաստանի քաղաքացի: Հունաստանում, ավելի քան 20 վրացի քաղաքացիներ են ձերբակալվել, ովքեր բնակարաններից եւ խանութներից գողություններ են կատարել, ինչպես նաեւ  պահել եւ իրացրել են գողացված ապրանքները եւ փողերի լվացումներով են զբաղվել:

Ձերբակալված օրենքով գողերի շրջանում 57-ամյա Լաշա Շուշանաշվիլին է՝ Լաշա Ռուսթավսկի մականունով, 44-ամյա Ալեքսանդր Կոբալաձեն, նույն ինքը Ռամազ Գուգունիշվիլին՝ Սիու մականունով, 29-ամյա Նոդար Շուկակիձեն՝ Նոդո Գլդանսկի մականունով եւ 56-ամյա Մերաբ Ասանիձեն՝ Չիկորա մականունով:

Ֆրանսիայի մեկ այլ քաղաքում՝ Ռենում, ձերբակալել է 27-ամյա Լեւան Գոչիաշվիլիին:

Ֆրանսիայում ձերբակալել են Կաբու մականունով 44-ամյա վրացի ռեփեր Կախու Աբուաշվիլիին, 55-ամյա Գոչու Փոցխիշվիլիին, 32-ամյա Բեքա Ախվլեդիանին, 35-ամյա Վախթանգ Ախվլեդիանին, 56-ամյա Լորիթ Պաչկորիա-Նոզաձեին, 49-ամյա Արսեոն Խաչատրյանին, 33-ամյա Զուրաբ Աջամովին, 52-ամյա Կարեն Հարությունյանին, 37-ամյա Միխայիլ Օչիգավին, 26-ամյա Ալեքսի Սանաձեին եւ 48-ամյա Էլմիրա Մուսթաֆաեւային:

Ինչ վերաբերում է Հունաստանին, ապա այնտեղ ձերբակալվել են Վրաստանի 23 քաղաքացիներ: Նրանց թվում են 29-ամյա Ռուբեն Մխիթարյանը, 34-ամյա Գեորգի Ցիկլաուրին եւ Լադո Դոլիձեն, 51-ամյա Գուրգեն Եգիզարյանը, 42-ամյա Դավիթ Նաթոբիձեն, 26-ամյա Գեորգի Ժլանտիաշվիլին, 37-ամյա Տորիկյա Պապավան եւ 30-ամյա Գեորգի Կերեսելիձեն:

Ֆրանսիայի եւ Հունաստանի տարբեր քաղաքներում կատարված խուզարկությունների արդյունքում կալանավորված անձանց հնարավոր հանցավոր գործունեության հետ կապված նյութական ապացույցներ են առգրավվել:

Հետաքննությունը իրականացվում է Ֆրանսիայի եւ Հունաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ