News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փոփոխությունների համաձայն` Facebook-ը թույլտվություն կխնդրի օգտատերերից՝ իր գործընկերների կայքերից գովազդներ եւ հավելվածներ առաջարկելու համար: Այս մասին նշվում է Facebook-ի հայտարարության մեջ, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

Facebook սոցիալական ցանցը հայտարարել է օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության մեջ փոփոխությունների մասին, որպեսզի դրանք համապատասխանեն մայիսի 25-ին ուժի մեջ մտնող Անձնական տվյալների պաշտպանության մասին ԵՄ ընդհանուր կանոնակարգի խստագույն պահանջներին:

Facebook-ի փոփոխությունների համաձայն՝ սոցիալական ցանցը, մասնավորապես, թույլտվություն կխնդրի օգտատերերից՝ իր գործընկերների կայքերից գովազդներ եւ հավելվածներ առաջարկելու համար: Բացի այդ, այն օգտատերերը, ովքեր իրենց էջերում կիսվում են քաղաքական, կրոնական հայացքների եւ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններով, պետք է որոշեն՝ արդյոք ցանկանում են հասանելի պահել դրանք այլ օգտվողների եւ սոցիալական ցանցի համար, թե ոչ: Օգտատերերին նաեւ կհարցնեն՝ արդյոք նրանք ցանկանում են օգտագործել դեմքի նույնականացման տեխնոլոգիան:

Առաջինն այս շաբաթվա ընթացքում Facebook-ից նման հարցումներ կստանան ԵՄ-ի եւ Կանադայի օգտատերերը: Ավելի ուշ ընտրություն կարող են անել նաեւ աշխարհի մյուս մասերի օգտատերերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
Ամենաշատ