News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ՍՊԸ-ին, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ եւ Վայոց Ձորի Գետափ գյուղերում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Արման Բաբայանին եւ Սամվել Խլոյանին պատկանող հացի արտադրամասերում: Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրանց որակը եւ անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, հաց եւ հացաբուլկեղենը տեղափոխվել են չթույլատրված տարաներով, հումքը, այլ բաադրիչներն ու վերջնական արտադրանքը չեն պահվել դրանց փչացումը եւ աղտոտումը կանխարգելող պայմաններում:

Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

Իսկ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Ռադա Կարամյանին պատկանող կրեմային հրուշակեղենի եւ հացի, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի «Էթյունի» ՍՊԸ-ին եւ Կոտայքի մարզի Գառնի գյուղի անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մանուկյանին պատկանող հացի արտադրամասերում վերացվել են սանիտարահիգիենիկ բոլոր խախտումները եւ վերահսկիչը թույլատրել է վերսկսել արտադրական գործունեությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ