Երեւանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։
Նշենք, որ մինչեւ Հանրապետության հրապարակ հասնելը ցուցարարները հավաքվել էին նախարարությունների շենքի մոտ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները:
Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:
Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: