News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 18-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին՝ «Ցուլ» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 1-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդը՝ Ս. Պ.), «Mercedes C» (վարորդը՝ Հ. Ա.) եւ «Mercedes C» (վարորդը՝ Լ. Մ.) մակնիշերի ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները՝ Ս. Պ.-ն, Հ. Ա.-ն եւ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ա. Գ.-ն հոսպիտալացվել են Վարդենիսի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
ԵԿՄ-ից հրաժարվում են արձագանքել վերջին օրերի միջադեպերին, որոնց ժամանակ ԵԿՄ-ականները «Ուազ» մակնիշի մեքենան քշել են ճանապարհը փակածների...
Ամենաշատ