News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն զգուշացրել է Թուրքիային այն հետեւանքների մասին, որոնք կարող են առաջանալ ամերիկյան պաստոր Էնդրյու Բրանսոնի դեմ առաջ քաշված մեղադրանքները չհերքելու եւ նրան չարդարացնելու պարագայում: Նրան մեղադրում են լրտեսության եւ ահաբեկիչների հետ համագործակցության մեջ: Նախօրեին Թուրքիայում Բրոնսոնի գործով դատաքննութունն է մեկնարկել, նրան 35 տարվա ազատազրկում է սպառնում, գրում է AP-ն:

Ելույթով հանդես գալով Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միտչելը նշել է, որ նա անմեղ է: Նա հայտնել է, որ Պետդեպարտամենտը խորհրդակցություններ է իրականացնում Կոնգրեսի հետ Թուրքիայի դեմ «հնարավոր միջոցների» շուրջ, եթե Բրանսոնը չարդարացվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ