News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017-2018 թվականներին բացահայտվել են նաեւ անդրազգային հանցավոր խմբերի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, բանկերի համակարգչային ցանցեր ապօրինի ներթափանցելու, պահվող տեղեկատվությանը տիրանալու եւ դրա միջոցով առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր: Այս մասին ասվում է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում

Այսպես`Հայաստանում գործող բանկից հափշտակություններ կատարելու դիտավորությամբ ՌԴ մի խումբ քաղաքացիներ միջնորդավորված եղանակով ՀՀ քաղաքացիներին չնչին գումարներով շահագրգռել են բացել արտարժույթային հաշվեհամարներ եւ ստացած բանկային քարտերը փոխանցել իրենց: Այնուհետեւ հանցավոր խմբի անդամները համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ վնասաբեր ծրագրեր տարածելու միջոցով հեռակա հասանելիություն են ստացել բանկի համակարգչային ցանցին, ավելացրել այդ քարտերի զրոյական հաշվեկշիռներն ու կանխիկացման սահմանաչափը, որից հետո Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ եւ Ռիգա քաղաքներում գործող բանկոմատներից ՀՀ քաղաքացիների անվամբ բացված պլաստիկ քարտերով կանխիկացրել են շուրջ 160 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով  ՀՀ 2 քաղաքացու մեղադրանք է առաջադրվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությանն օժանդակելու համար, բացահայտվել են նաեւ հանցա-գործության կատարմանը ներգրավված եւ ՀՀ-ից դուրս գտնվող մյուս անձանց ինքնությունները, որոնց հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ