News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը պահանջում է, որ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն անձամբ պատասխանի հարցերին կապված օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի սկանդալի հետ։ Այսպիսով, Եվրախորհրդարանը մերժում է նրա առաջարկը՝ իր փոխարեն ուղարկել սոցցանցի ղեկավարության այլ ներկայացուցչի, գրում է AFP-ն։

Խորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին գրել է Ցուկերբերգին, որ հաշվի առնելով, որ 2,7 միլիոն ԵՄ քաղաքացիներ դարձել են այդ սկանդալի զոհերը, ապա նրանք արժանի են ստանալ անձամբ Ցուկերբերգի բացատրությունն այդ հարցով։

«Բոլոր քաղաքական խմբերը շեշտել են ձեր անձնական ներկայության բացարձակ անհրաժեշտությունն այնպես, ինչպես եղավ ԱՄՆ կոնգրեսի դեպքում»,-գրել է Տայանին։

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ Ցուկերբերգը երկու անգամ ցուցմունք է տվել Կոնգրեսում։ Նա հարցերին պատասխանել է գրեթե 10 ժամ։

Ապրիլի սկզբին Facebook-ը խոստովանել էր, որ Cambridge Analytica վերլուծական ընկերությունն անօրինական կերպով ստացել է 87 մլն օգտատերերի տվյալներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ