News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ՝ կարեւորելով, որ «ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսեւորել զսպվածություն եւ պատասխանատվություն»: Այդ մասին հայտնումէ  «Ազատություն»  ռադիոկայանը։

Հայտարարությունում նշվում է, որ Եվրոպական միությունը ուշադրությամբ հետեւում է Երեւանում եւ Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող զարգացումներին:

«Համաձայն օրենքի՝ քաղաքացիներն ունեն խաղաղ հավաքների ազատության իրացման օրինական իրավունք: Պետական մարմինները պարտավորություն ունեն ապահովելու հանրային անվտանգությունը եւ առողջապահությունը օրենքի արդար եւ համաչափ կիրառման միջոցով: Կարեւոր է, որ ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսեւորել զսպվածություն եւ պատասխանատվություն», - ասված է հայտարարությունում:

Արձանագրելով, որ «Սահմանադրական բարեփոխումների արդյունքում» Հայաստանը ապրիլի 9-ին անցում կատարեց խորհրդարանական համակարգի, իսկ արդեն ապրիլի 11-ին Ազգային ժողովը միաձայն վավերացրեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը՝ Եվրամիությունը վստահություն է հայտնում, որ Հայաստանի կողմից նոր ջանքեր կգործադրվեն «բարեփոխումների ընդգրկուն գործընթացի իրականացման՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության ներառյալ դատաիրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ» եւ պատրաստակամություն է հայտնել «շարունակել համագործակցությունը պետական գերատեսչությունների եւ քաղաքացիական հասարակության հետ՝ աջակցելու Հայաստանի կողմից ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների իրականացմանը ի շահ քաղաքացիների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ