News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դուբայի էմիրի դուստրը որոշել էր տանից փախչել, բայց նրան վերադարձրել են:

Դուբայի կառավարությանը մոտ աղբյուրին վկայակոչելով՝  AFP-ն հայտնում է, որ 32-ամյա Լատիֆային՝ Դուբայի տիրակալ շեյխ բին Մուհամմեդ Ռաշիդ ալ Մակտումի դստերը, որը մարտին հոլովակ էր հրապարակել՝ հայտնելով փախուստի իր ծրագրերի մասին, հետեւել են եւ «ընտանիք վերադարձրել»: «Ես կարող եմ հաստատել, որ նրան վերադարձրել են»,- ասել է աղբյուրը:

Լատիֆան YouTube-ում տեղադրված հոլովակում առաջին անգամ հայտնվել է մարտին՝ հայտարարելով, որ պատրաստվում է փախչել:

Նա հայտնել էր, որ Դուբայի տիրակալի եւ ալժիրուհի Խորի Ահմեդի դուստրն է: Նրա խոսքով՝ ինքը մի քանի անագամ փորձել է փախչել: «Իմ հայրն ինձ երբեւէ հանդիպած ամենաչար մարդն է: Նա զուտ չարիք է: Նրա մեջ ոչ մի լավ բան չկա»,- նշել էր Լատիֆան:

Աղբյուրը հայտնել է, որ սա «մասնավոր հարց» է, որը շահարկման թեմա է դարձել՝ դրանում մեղադրելով Կատարին: «Սա ներքին հարց է, որը օճառային օպերայի է վերածվել՝ Դուբայի եւ շեյխ Մուհամմեդի հեինակությունը արատավորելու համար»,- ասել է աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ