News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բելառուսը այս տարի նախատեսում է սկսել տասնյակ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտահանման պայմանագրի իրականացում։ Համակարգի հնարավոր պատվիրատու է նշվում Ադրբեջանը՝ այս երկրի պաշտպանության նախարարն արդեն այցելել է Մինսկ, որտեղ ծանոթացել է համակարգի արտադրության տեխնոլոգիաներին, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարության իր աղբյուրին։

Պարբերականը նշում է, որ այս պայմանագիրը բացասաբար կընդունվի Հայաստանում, բայց այնտեղ գտնվող «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը պետք է խաղան զսպող գործոն հայ-ադրբեջանական հարաբերություններում։

Աղբյուրի խոսքով՝ առաջին խոշոր պայմանագիրը ենթադրում է տասնյակ համալիրների փոխանցում (այն ներառում է հրթիռներ, տրանսպորտային լիցքավորման մեքենաներ, հսկման կետեր, ռադիոտեղորոշիչ կայաններ)։ Իրավաբանական փաստաթղթերը գտնվում են ավարտական փուլում, իսկ հաճախորդը ավարտում է իր ֆինանսական հարցերի լուծումը, Մինսկի կողմից վարկի տրմադրման մասին խոսք չկա։

Պատրաստվող պայմանագիրը, աղբյուրի կարծիքով, Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարված «Իսկանդեր» համալիրի ուշացած պատասխանն է։

Աղբյուրը ենթադրում է, որ զենքի մատակարարումը, որը ունակ է խոցել քաղաքային եւ ռազմական ենթակառուցվածքների օբյեկտները, օդակայանները, ճանապարհային եւ գետային ցանցերը, կենդանի ուժը, բացասաբար կընդունվի Հայաստանում, բայց «Իսկանդեր»-ները զսպող գործոն կլինեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ