News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատժամիջոցները կսահմանի հենց Ռուսաստանը դրան իսկապես արժանի լինի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը կայացել է Փալմ Բիչի «Մար-ա-Լագո» կալվածքում (Ֆլորիդայի նահանգ), փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք պատժամիջոցները կսահմանենք հենց նրանք դրան իսկապես արժանի լինեն»,- ասել է Թրամփը:

Կիրակի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին CBS-ի հետ զրույցում նշել էր, որ Սիրիային աջակցելու համար Ռուսաստանին նոր պատժամիջոցներ են սպասվում, որոնց մասին պետք է հայտարարվեր արդեն երկուշաբթի: Սակայն առայժմ ոչ մի սահմանափակում չի մտցվել:

Թրամփն անդրադարձել է փետրվարի առաջին շաբաթներին տեղի ունեցած Դեր Զորի իրադարձություններին, երբ Սիրիայում տարածաշրջանային եւ գլոբալ տերությունների դիմակայությունը նոր սյուժեներով էր համալրվել:

Նա չափազանց տխուր է որակել այն փաստը, որ Սիրիայում բանը հասել է ուղիղ բախմանը ամերիկյան զորքերի եւ ռուսաստանցի քաղաքացիների մասնակցությամբ մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցների միջեւ:

«Վերջերս՝ մեկ ամիս առաջ, Սիրիայում շատ ու շատ արյունահեղ մարտ ենք մղել, մենք այդ մասին որոշ ժամանակ առաջ խոսել ենք: Մեր զորքերի եւ ռուսական զորքերի միջեւ: Եվ սա չափազանց տխուր է»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ վարչակազմի ղեկավարի խոսքով՝ այդ բախման հետեւանքով մեծ թվով մարդ է զոհվել:

Պենտագոնն իր հերթին նշել էր, որ հարվածը հասցվել է բացառապես ինքնապաշտապանության ուժերի կողմից: ԱՄՆ-ն, ամերիկյան ռազմական գերատեսչության վկայությամբ, օգտագործել է հեռախոսակապը, որը նախատեսված էր Սիրիայում Ռուսաստանի հետ կոնֆլիկտների կանխմանը՝ Հաշամի ընդդիմադիր ուժերի հարձակումից առաջ, հարձակման ժամանակ եւ այն հետ մղելուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ