News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարոթյան ապիլի 19-ի նիստը տեղի կունենա օրվա երկրորդ կեսին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ ժամի նիստը կսկսվի եւ նշելով, որ այդ մասին լրացուցիչ կհայտնեն:

Ի պատասխան հարցին՝ նիստի ժամը հետաձգելն արդյոք պայմանավորվա՞ծ է  ընդդիմության բողոքի ցույցերով, մամուլի ծառայությունից նշեցին՝ «ո՛չ, պատճառը աշխատանքային ժամանակացույցն է»: Կառավարության նիստերը սովորաբար սկսվում են ժամը 11-ին:

Նշենք, որ վարչապետի պաշտոնում Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ընտրվելուց հետո ապրիլի 19-ին կկայանա կառավարության առաջին նիստը:

Այս պահին կառավարության 3-րդ մասնաշենքը շրջապատված է «Կատարիր քայլ» շարժման մասնակիցների կողմից, որը կազմակերպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Ելք» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ