News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Անակնկալ» ուղղություններով գործողություններ կատարելու վերաբերյալ հավաքի կազմակերպչի հայտարարությունները լուրջ վտանգ են պարունակում: Այս մասին հայտարարություն է տարածել ոստիկանությունը:

Հայտարարությունում ասվում է.

«ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին եւս շարունակել է անօրինական, օրենքով սահմանված կարգով արգելված հավաքի իրականացումը:

Առավոտյան հավաքի կազմակերպիչները, վտանգելով հավաքի մասնակիցների անվտանգությունը՝ առանց երթուղու մասին հայտարարելու, քաղաքացիներին վազքով առաջնորդել են Բաղրամյան պողոտայով ՀՀ վարչապետի նստավայր, իսկ հետո մայրաքաղաքի կենտրոնում տեղակայված պահպանվող այլ օբյեկտների՝ պետական մարմինների շենքեր՝ արգելափակելով դռները, ավելի վաղ կոչ անելով խմբերով մտնել ներս:

Նշվածը անխուսափելիորեն հանգեցրել է իրավախախտ անձանց բերման եւ վարչական պատասխանատվության ենթարկելուն:

Առանց համապատասխան թույլտվության պահպանվող օբյեկտներ մուտք գործելը կամ այդպիսի գործողություններից ձեռնպահ մնալու պահանջին չենթարկվելն առաջ է բերելու համաչափ իրավական ներգործության միջոցների ձեռնարկում:

Նման հակաօրինական վարքագիծն առավել մեծ վտանգներ է պարունակում հատկապես հավաքին անչափահասների մասնակցության պայմաններում:

Հարկ է նշել, որ պետական կառավարման մարմինների շենքերը հանդիսանում են պահպանվող օբյեկտներ, որոնց անվտանգությունն ապահովող իրավապահ մարմինների աշխատակիցների պարտականությունն է պաշտպանել օբյեկտները՝ դրանց վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս ընդհուպ հատուկ միջոցներ, ինչպես նաեւ զենք կիրառելով:

«Անակնկալ» ուղղություններով գործողություններ կատարելու վերաբերյալ հավաքի կազմակերպչի հայտարարությունները լուրջ վտանգ են պարունակում քաղաքացիների կյանքի եւ առողջության, հասարակական անվտանգության համար՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետեւանքներով, որոնց ամբողջ պատասխանատվությունը կրում է հավաքի կազմակերպիչը:

Կոչ ենք անում քաղաքացիներին, հավաքին մասնակցող անչափահասներին, նրանց ծնողներին ցուցաբերել զգոնություն, չտրվել ակնհայտ ապօրինի գործողությունների դիմելու վերաբերյալ հավաքի կազմակերպչի, այսպես կոչված, «անակնկալ» սադրանքներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ