News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հետաքննությունը, որը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն անցկացնում է 2016 թվականին ԱՄՆ ընրություններին Ռուսաստանին վերագրվող միջամտության առիթով, ավարտին է մոտենում: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Եթե մենք կարողանանք հարցերը հարթել Չինաստանի հետ, հարթել Ռուսաստանի հետ, եւ եթե մենք կարողանանք հարթել Ճապոնիայի եւ այլ երկրների հետ, դա լա՞վ է, թե՞ վատ: Պարզապես այս մասին հիշեք»,- ասել է նա:

Թրամփը հույս է հայտնել, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը, որը նա անցկացնում է Ռուսաստանին վերագրվող ԱՄՆ 2016-ի ընտրություններին միջամտության առիթով, ավարտին է մոտենում: «Մենք հույս ունենք, որ այդ հետաքննությունը ավարտին է մոտենում: Ռուսաստանի հետ ոչ մի դավադրություն չի եղել, նրանք չեն կարող գտնել նման դավադրության ոչ մի ապացույց»,- նշել է նա:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքն իր իրավաբանական խորհրդականներին հանձնարարել է Մյուլլերի քննչական խմբի հետ լիակատար համագործակցել: «Մենք նրանց փոխանցել ենք, եթե չեմ սխալվում՝ 1,4 մլն էջ փաստաթուղթ»,- նշել է Թրամփը՝ կրկնելով, որ իր քաղաքական ընդդիմախոսները՝ դեմոկրատները, 2016-ի նախագահական ընտրություններում իրենց պարտության արդարացում են փնտրում՝ պնդելով, որ Ռուսաստանի կողմից միջամտություն է եղել:

Նա նաեւ հիշեցրել է, որ չնայած Մյուլլերը եւ նրան հատուկ դատախազ նշանակած արդարադատության փոխնախարար Ռոդ Ռոզենսթայնը արդեն 3, 4, 5 ամիս խոսում են, որ «ես ուզում եմ իրենցից ազատվել, նրանք դեռեւս աշխատում են»:

Թրամփն արդեն քանիցս հայտարարել է, որ նման հետաքննություն ընդհանրապես չպետք է սկսվեր, քանի որ Մոսկվայի հետ իր նախընտրական շտաբի ոչ մի դավադրություն չի եղել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ